HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին և 2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​

Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին և 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին և 2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ին նույնքան կբարձրանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter