Դատապարտում են պղնձամոլիբդենային կոմբինատի եւ բնապահպանության տեսչության գործելաոճը
«Զամգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով (Ողջի գետում ավելի քան 12 ժամ պոչեր էին հոսում) Կապանում գործող ՀԿ-երը կազմակերպեցին քննարկում, որի նպատակն էր Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից ստանալ համապատասխան պարզաբանումներ:
Սակայն Սունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը: Տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետևանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով առաջիկայում համապատասխան հարցադրումներով կդիմենք ՀՀ բնապահպանության նախարարությանը:
Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի ՀԿ-ները հետևողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը:
Մենք քննադատում ենք ԶՊՄԿ ՓԲԸ-ի և Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը և կոչ ենք անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ:
Արմեն Փարսադանյան՝ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ
Խորեն Հարությունյան՝ «Ազատամարտ» կոմիտեի նախագահ
Արշավիր Խալափյան՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մասնաճյուղի նախագահ
Աշոտ Ավագյան՝ «Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոն»-ի համակարգող
Քրիստինա Սաղաթելյան՝ «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել