
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և ավիակերոսինի ներմուծման մաքսատուրքերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։
Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել