
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթկան նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին:
«Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է պարենային անվտանգության, արդյունաբերության, էներգետիկայի, թվայնացման և տարածաշրջանային հաղորդակցությունների ուղղություններով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հարցերի»,- հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել