HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչնի գրիպի դեմ պատվաստումներ չեն իրականացվում

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում: 

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում` ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում բնակչության շրջանում ինչպես սեզոնային, այնպես էլ թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում, քանի որ համաճարակային իրավիճակը նշված հիվանդությունների առումով հանգիստ է, համաճարակային ցուցում չկա: 

ՀՀ առողջապահության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter