
Pօwer Consulting Days-ի հաջորդ փուլը հոկտեմբերին է՝ Այլընտրանքային ներդրումների ռազմավարություններ թեմայով
Գործարարների, ներդրումային խորհրդատուների, մասնավոր ներդրողների համար կազմակերպված Power Consulting Days (PCD) ծրագրի հաջորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 13-14-ին, Երևանում՝ Այլընտրանքային ներդրումների ռազմավարություններ խորագրով: Սրան նախորդել է ծրագրի առաջին մոդուլը, որը հաջողությամբ տեղի է ունեցել սեպտեմբերին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի Ֆինանսական կենտրոնում: Հայաստանի տարբեր ընկերությունների բարձր օղակի կառավարիչների համար մի շարք հեղինակավոր բանախոսներ ու փորձագետներ միջազգային առաջատար փորձն ու հայաստանյան կիրարկումն են ներկայացրել՝ Ներդրումներ բաժնետոմսերում և պարտատոմսերում թեմայով:
Ծրագիրը կազմակերպել են BDO միջազգային ցանցի անդամ BDO Armenia-ն և Orion Worldwide Innovations-ը: Կազմակերպչական գործընկերն է Հայաստանի կենտրոնական բանկը, Գլխավոր գործընկերն է Շվեյցարական զարգացման կազմակերպությունը՝ Helvetas-ը:
Հաշվի առնելով Power Consulting Days-ի առաջին մոդուլի հաջողությունը, մասնակիցների դրական արձագանքները, BDO Armenia-ն և Orion Worldwide Innovations-ը գործընկերների հետ համագործակցությամբ, որոշում են կայացրել համաֆինանսավորել PCD ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների տոմսերը՝ յուրաքանչյուր տոմսի համար սահմանելով 50,000 ՀՀ դրամ, այսպիսով, իրենց լրացուցիչ ներդրումն ունենալով Հայաստանում ֆինանսական այլընտրանքային ներդրումների ոլորտի զարգացման մեջ: Սոցիալական կորպորատիվ պատասխանատու քաղաքականությանը հավատարիմ, կազմակերպիչներն այս քայլով միաժամանակ խթանում են երիտասարդների, կանանց և մարզերից գործարարների մասնակցությունը, մեր երկիր են հրավիրում համաշխարհային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստանի էկոհամակարգին հասանելի դարձնելով միջազգային առաջատար փորձը:
Power Consulting Days-ի հաջորդ փուլի մանրամասներին ծանոթանալու, հեղինակավոր բանախոսներին լսելու, նրանց հետ շփվելու, նոր կապեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրանցվել միջոցառման պաշտոնական կայքի միջոցով:
Հոկտեմբերի 13-14-ին PCD-ի հաջորդ փուլի՝ Այլընտրանքային ներդրումների ռազմավարությունների հիմնական թեմաներն են. ներդրումներ նորարարության և բարձր շահութաբեր ռազմավարությունների մեջ, «հրեշտակային» ներդրումների ռազմավարություններ, փոքրածավալ ներդրումներ և համաֆինանսավորում, մասնավոր և կորպորատիվ վենչուրային կապիտալ, ներդրումներ այլ ֆոնդերում․ հեջ-ֆոնդեր և հիմնադրամային ֆոնդեր, ընտանեկան բիզնես և ընտանեկան գրասենյակներ:
Խորհրդատվական օրերի հաջորդ փուլի մասնակիցները հայաստանյան առաջատար մասնագետներից բացի, հնարավորություն կունենան լսելու նաև արտերկրից հրավիրվածներին. GRC Investment Group Միասնական ընտանեկան գրասենյակի գլխավոր գործադիր տնօրեն Կամիլ Հոմսիին, SharpeMachine-ի Գլխավոր ներդրումային տնօրեն Հայկ Գրիգորյանին, Cornell Tech-ի Jacobs Technion-Cornell Institute-ի Runway և Spinouts ծրագրերի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոյին, Angel Venture Fair-ի գործադիր տնօրեն, VinUniversity-ի ավագ դասախոս Մարկ Քրեմերին, Lakemore Partners-ի Գործադիր տնօրեն, արտադրանքի և ռազմավարական նախագծերի ղեկավար Միհրան Խաչխեչյանին, ինչպես նաև տարբեր ընկերությունների հաջողության պատմություններ՝ անմիջական ներկայացուցիչներից:
BDO Armenia-ի մասին
Բի-Դի-Օ Արմենիա-ն, Բի-Դի-Օ Ըքքաունթինգը, Թաքս ընդ Լիգըլը և Բի-Դի-Օ Ըդվայզորին հանդիսանում են աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական միջազգային ցանցերից մեկի՝ ԲիԴիՕ-ի անդամ։ Հիմնադրված լինելով 1963 թվականին՝ ԲիԴիՕ-ն Հայաստան մուտք է գործել 2010թ. և կարճ ժամանակում, իր շուրջը համախմբելով պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ, հաջողությամբ ընդլայնել է տրամադրվող ծառայությունների ցանկն՝ ապահովելով առաջատար դիրքերից մեկը հայաստանյան շուկայում:
«Orion»-ի մասին
«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։
RECONOMY-ի մասին
Power Consulting Days-ի հետ համագործակցությունն իրականացվում է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող RECONOMY ծրագրի շրջանակում: RECONOMY-ն ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում։
Վճարովի բովանդակություն
Մեկնաբանել