
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Սպասվում է նորմայից տաք և սակավատեղում հոկտեմբեր։
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ցերեկը, 2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել