HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Արտաշատ քաղաքում․ տուժածներ չկան

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 15։13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում այրվում է տուն:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկում (մոտ 180 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35-ին, մարվել՝ 16։31-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ), խոհանոցը և
միջանցք՝ գույքով (մոտ 30քմ): Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս սենյակներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter