HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Մարգարը գրել է

Շաբաթներ առաջ «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրելու Սերժ Սարգսյանին: Երեկ պարզվել է, որ դիմումն արդեն գրված է: Այս տեղեկությունը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հաստատել է Մարգար Օհանյանի եղբայրը՝ Մեծամորի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը: «Անձամբ նրա հետ չեմ խոսել, բայց իմ իմանալով՝ գրել է»,- ասել է նա:

Անցյալ ամառվանից անազատության մեջ գտնվող Օհանյանը դատական վերջին նիստում ընդունել էր իր մեղքը պետության առաջ, իսկ դատավճռի կայացումից հետո չէր բողոքարկել: Մարգար Օհանյանը մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:

Շաբաթներ առաջ «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրել նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը:

Մեկնաբանություններ (1)

Սիլվա Աղաբալյան
Մի հոգի ավել պակաս հարցը չի լուծվի,իսկ ով կդատի մյուս գողերին ,ավզակների,կաշառակերներին,թալանչիներին,վամպիրներին,որ ղեկավարում են հանրապետությունը,իրենց ընտրած նախագահի ղեկավարությամբ: Այս անաստվածների դեմ թերևս աստվածն էլ է անզոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter