HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Մեկնարկում է ծանրամարտի աշխարհի 2025թ. առաջնությունը. հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի 2025 թվականի առաջնությունը։

Հայաստանի հավաքականը այս առաջնությանը մասնակցում է 7 մարզիկով՝ 6-ը՝ տղամարդկանց, 1-ը՝ կանանց պայքարում։ Վերջին 7 առաջնություններում սա մեր հավաքականի ամենափոքր կազմն է։

Մեր ծանրորդները պայքարի մեջ կմտնեն վաղը։

🏋️‍♀️ Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը

Հոկտեմբերի 3

🕤 21:30 — 60 կգ տղամարդկանց պայքար
Գառնիկ Չոլակյան

Հոկտեմբերի 5

🕤 21:30 — 71 կգ տղամարդկանց պայքար
Գոռ Սահակյան

Հոկտեմբերի 7

🕖 19:00 — 88 կգ տղամարդկանց պայքար
Սուրեն Գրիգորյան

Հոկտեմբերի 8

🕖 19:00 — 77 կգ կանանց պայքար (B խումբ)
Աննա Ամրոյան

Հոկտեմբերի 10

🕤 21:30 — 110 կգ տղամարդկանց պայքար
Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան

Հոկտեմբերի 11

🕕 18:00 — +110 կգ տղամարդկանց պայքար
Վարազդատ Լալայան

Հայաստանը աշխարհի մեկ գործող չեմպիոն ունի. նախորդ տարի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ուժեղագույնը երկամարտի 467 կգ արդյունքով գերծանր քաշային Վարազդատ Լալայանն էր։ 2024-ի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, որն այս առաջնությանը չի մասնակցում։

Լուսանկարը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter