HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ծառուկյանն ու Աբրահամյանը պարբերաբար հանդիպումնե՞ր են ունեցել Մոնակոյում

Մոնակոն վերջերս դարձել է հայ պաշտոնյաների ամենասիրած էլիտար հանգստավայրը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս ամառ Մոնակոյում են հանգստացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա խնամին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն ու Աբրահամյանը Մոնակոյում հանգստանալիս պարբերաբար հանդիպումներ են ունեցել:

Առայժմ միայն Հ.Աբրահամյանն է վերադարձել հանգստից, երեկ էլ անձամբ այցելել էր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ԱԺ շենքի նմանությամբ կառուցվող իր առանձնատուն՝ շինարարության ընթացքին հետևելու:

Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանն ընտանիքի հետ հանգստանում է արտերկրում, բայց թե որտեղ՝ չմանրամասնեց: Տոնոյանը հերքեց միայն Մոնակոյում լինելու և այնտեղ Հ. Աբրահամյանի հետ հանդիպելու լուրը: Ինչևէ, Ծառուկյանն այսօր կվերադառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter