HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակցիա Կառավարության շենքի դիմաց. պատերազմի մասնակիցները վերադարձրին իրենց մեդալները

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, 44-օրյա պատերազմի մի շարք մասնակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք, ի նշան բողոքի, հրաժարվեցին իրենց ստացած գերատեսչական մեդալներից։

«Մենք չենք կարող այս շքանշանները կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է»,- ասաց ակցիայի մասնակիցներից Արման Պետրոսյանը։

Ակցիայի մասնակիցներից Հովսեփ Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 2020-ի նոյեմբերի 9-ից հետո անընդհատ զիջումների են գնացել, և որպեսզի ցույց տան իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ անհամաձայնությունը, նրանք որոշել են նման ակցիա իրականացնել։

«Ամենացավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից և պայքարելու իրավունքից։ Դրա պատճառով է, որ այսօր իմ մարտական ընկերների հետ եկել ենք բողոքի ձայն բարձրացնելու։ Մեր մեդալները և շքանշանները վերադարձնելու միջոցով ուզում ենք ասել, որ այս իշխանությունը զբաղված է ապազգային և ապահայկական գործունեությամբ»,- ասաց Ղազարյանը։

Ակցիայի վերջում նրանք Կառավարության շենքի դիմաց դրեցին իրենց այս տարիների ընթացքում ստացած բոլոր մեդալները, շքանշանները և հեռացան։

Մեկնաբանություններ (2)

Richard Walker
While on vacation with my church, we visited Khor Virap and I saw a military style hat that had the Artsakh flag on it. I bought it immediately and will continue to wear it everyday
Ari
Armenians all over the world should keep the name of Artsakh alive by any peaceful means. So should the Armenians in fatherland by daily peaceful protests and pressuring the current government every which way possible.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter