
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է անձրև։
Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, հոկտեմբերի 3-7-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել