HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». կապանցիները զայրացած են մարզպետի և ԶՊՄԿ տնօրենի վրա

Կապանում քաղաքապետի ընտրությունն ընդառաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը մարզկենտրոն Կապանում՝ մարզպետարանում, ժողով են արել քիչ թե շատ ակտիվ անձանց ու գործարարների մասնակցությամբ և հայտարարել, որ ՀՀԿ-ն Կապանի քաղաքապետի ընտրությունում թեկնածու է առաջադրել («Հայփոստ» ՊՓԲԸ Կապանի փոստային մասնաճյուղի տնօրեն, 41-ամյա Աշոտ Հայրապետյան), և 2008-ից քաղաքապետ Արտուր Աթայանն այլևս անելիք չունի:

Մարդկանց, սակայն, ավելի շատ զայրացրել է ոչ թե պետական շենքը՝ մարզպետարանը, կուսակցական շահին ծառայեցնելու փաստը, այլ այն, որ գորիսեցին (մարզպետը) և քաջարանցին (գործարարը) նստել-որոշել են, թե Կապանում ով անելիք ունի կամ չունի, և ով պիտի քաղաքը ղեկավարի:

Նրանք հայտարարում են, որ Արտուր Աթայանը կապանցիների սրտով է, և միայն մարզպետագործարարական այս հարկադրանքը բավական է, որ քաղաքի բնակիչները ձայն տան հենց Արտուր Աթայանին:

Սեպտեմբերի 9-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է երեք թեկնածու՝ Արտուր Աթայանը, Աշոտ Հայրապետյանը և Գագիկ Աթաջանյանը:

Մեկնաբանություններ (2)

dard-aneli
Հողն ու ընդերքի տերն եք, հո մեր քվեի տերն էլ չեք։ Առ այսօր, ոչ մի քաղաքապետ էլ իր ընտրողի իրավունքը չի պաշտպանել։ Նրանցից ոչ մեկն էլ չգիտի, թե իրականում ինչ պարտականություններ ունի համայնքի ղեկավարը։ Գործող քաղաքապետը դեռևս չիրագործած ծրագրեր ունի՝ թատրոնի տնօրեն և թատրոնի շենք, հինը փոշմանել է չարածների համար, գուցե դրական, նորն էլ ակնկալիք ունի մնացյալը իրենով անելու։
ԳԱԼՈՒՍՏ
ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ՎԵՐՆԱԳԻՐԸ ԳՐԵԻՔ < ՍԽՈԴԿԱՆ ՈՐՈՇԵՑ >

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter