HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին օժանդակող անձը, նա կալանավորվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով:

Կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Դ.-ն ընկերության տնօրեն Գ.Ս.-ի օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Մասնավորապես՝ վերջիններս կնքել են ձևական առուվաճառքի պայմանագրեր և կեղծ փաստաթղթերի, հաշիվ-ապրանքագրերի միջոցով խեղաթյուրել են առանձնապես խոշոր չափերով՝ 150 մլն 901 հզր 987 ՀՀ դրամ արժեքով գույքի հանցավոր ծագումը, տնօրինաման եղանակը, իրական պատկանելիությունը, ինչպես նաև ստացված գույքը դրել են շրջանառության մեջ և դրան հաղորդել օրինական տեսք:

«Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ս.-ն ՀՀ-ում չէ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ աշխատակիցների կողմից Գ.Ս.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter