
Ճապոնիայում սովորելու հնարավորություն․ ԿԳՄՍՆ
Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ավարտական ինստիտուտը (GRIPS) առաջարկում է հանրային քաղաքականության թեմայով մեկ կամ երկու տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի (2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար) կրթաթոշակային տեղեր: Հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
««GRIPS»-ը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հաստատություն է, որը հիմնականում պատրաստում է հանրային քաղաքականության ոլորտում ապագա առաջնորդների՝ իր ծրագրերն առաջարկելով պետական պաշտոնյաներին, հանրային հատվածի մասնագետներին և ուսանողներին: Դասընթացներն անցկացվում են անգլերենով: Ծրագրի վերջին թարմացումների և դիմումները ներկայացնելու ուղեցույցի համար անհրաժեշտ է այցելել հետևյալ կայք»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել