HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: 

«Մասնավորապես, վարչապետը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ֆարերյան կղզիների վարչապետ Ակսել Յոհանեսենի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի և այլ գործընկերների հետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter