
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը վերակազմակերպվել է՝ միանալով Հայաստանի ազգային պատկերասրահին
Կառավարության որոշմամբ, «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միացնելով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի ազգային պատկերասրահի «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրության մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը կհամալրվի նոր ներուժով:
ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացն իրականացվում է մշակույթի բնագավառի համընդհանուր բարեփոխումների համատեքստում՝ միտված ռեսուրսների նպատակային բաշխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը»,- նշվում է Կառավարության հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ mus.am-ից
Մեկնաբանել