
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոնտենեգրոյի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի նախագահ Ժակով Միլատովիչի հետ:
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով իրականացնել հետևողական քայլեր։
Մոնտենեգրոյի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը բարձր մակարդակի փոխայցելությունների շրջանակում:
Մեկնաբանել