
«Նոան» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի մեկնարկային տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» նվազագույն հաշվով հաղթեց խորվաթական «Ռիեկային»։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հանդիպման 6-րդ րոպեին «Նոան» բացեց խաղի հաշիվը։ Երևանյան թիմի կազմում աչքի ընկավ Նարդին Մուլահուսեյնովիչը։
30-րդ րոպեին Խորվաթիայի գործող չեմպիոնը մնաց 10 ֆուտբոլիստով. Նիկո Յանկովիչը կոպիտ գործեց Յան Էտեկիի հետ պայքարում ու անմիջապես հեռացվեց խաղադաշտից։
Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսը «Նոան» բավականին ակտիվ սկսեց։ Թեև հայկական թիմը գրոհներ ձեռնարկում էր, սակայն առավելությունը մեծացնել չկարողացավ։ Նվազագույն հաշվով հաղթելով՝ Հայաստանի գործող չեմպիոնն առաջին տուրում 3 միավոր վաստակեց։
Հիշեցնենք՝ «Նոան» իր պատմության մեջ երկրորդ անգամ անընդմեջ հանդես է գալիս Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլում, որտեղ ևս հինգ հանդիպում կանցկացնի։ Երևանյան թիմը հաջորդ տուրում հոկտեմբերի 23-ին կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։
Լուսանկարը՝ «Նոայի» ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել