HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապան քաղաքը ճանաչվել է ԱՊՀ 2026 թ․ երիտասարդական մայրաքաղաք

ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք: Հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր: Մասնավորապես՝ 

  • «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացում, 
  • ԱՊՀ երիտասարդական ֆորում,
  • ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ,
  • երիտասարդներին ուղղված ծրագրերի վերաբերյալ Կապան քաղաքի հնարավորությունների ներկայացում,
  • ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստ,
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք ծրագրի փակում:

Նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թ․-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter