HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 2-ին մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և Գերմանիայի ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն։ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակի ընդլայնվել Հայաստանի և Գերմանիայի միջև համակողմանի փոխգործակցությունը՝ ուղղված երկու ժողովուրդների բարեկամության և բարօրության ամրապնդմանը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանն ու Գերմանիան կապված են ոչ միայն միջպետական ամուր կապերով, այլև հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է փոխվարչապետ:

Մհեր Գրիգորյանն արձանագրել է նաև վերջին տարիներին երկու երկրների համագործակցության հետևողական առաջընթացը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և նշել, որ Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, կայուն զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Այս համատեքստում նա ընդգծել է Գերմանական միջազգային համագործակցության գործակալության և Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթ ոլորտներում տարիներ շարունակ իրականացվող զարգացման ծրագրերի կարևորությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter