HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳՆ Ոստիկանության պետը Սյունիքի մարզում խորհրդակցություններ է անցկացրել

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Համայնքային ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժիններում: Մասնակցում էր նաև Ոստիկանության պետի տեղակալ-Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ լրատվականից։

Ներկայացնելով նախարարության առաջնահերթությունները՝ Արամ Ղազարյանը ընդգծել է համայնքների հետ սերտ աշխատանքի, իրավախախտումների և հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև թեթև և միջին ծանրության հանցագործությունների բացահայտման գործընթացում համայնքային ոստիկանների կարևոր դերակատարումը:

Նա առանձնահատուկ կարևորել է հակաիրավական արարքների կանխարգելումն ու յուրաքանչյուր իրավախախտման դեպքում օպերատիվ արձագանքը։ Այս համատեքստում Ղազարյանը շեշտադրել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ մյուս կառույցների հետ ամենօրյա արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը, ինչն ապահովելու է դրական արդյունքներ:

Արամ Ղազարյանը ընդգծել է, որ նախարարության համար շարունակում է օրակարգային մնալ ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների դեմ տարվող ամենօրյա պայքարը՝ նշելով, որ Ոստիկանությունը հատկապես այդ հարցերում պետք է անզիջում լինի։

Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման, թմրաշրջանառության ու ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, քրեական ենթամշակույթին հակազդելու և այլ ուղղություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter