
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Հոկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվականից։
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երմեկ Կոշերբաևին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և ռազմավարական բնույթի գործընկերության առաջմղման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել