
Գլխավոր դատախազն ընդունել է Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Աքմալ Բուրխանովի գլխավորած պատվիրակությանը:
«Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:
Աննա Վարդապետյանը ողջունել է Ուզբեկստանի Հանրապետության գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած հոբելյանական նիստին մասնակցելու համար և ընդգծել Ուզբեկստանի գործընկերների հետ համագործակցության բարձր մակարդակը:
Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել