
Աննա Վարդապետյանը ընդունել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևի գլխավորած պատվիրակությանը:
«Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:
Աննա Վարդապետյանը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած հոբելյանական նիստին մասնակցելու համար և ընդգծել Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության բարձր մակարդակը:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է՝ կոռուպցիայի դեմ համատեղ ջանքերով պայքարելու համատեքստում»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել