
Գլխավոր դատախազն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությանը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մակսատ Ասանալիևի ղեկավարած պատվիրակությանը:
«Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:
Աննա Վարդապետյանը ողջունել է Ղրղզստանի գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած հոբելյանական նիստին մասնակցելու համար և նշել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է՝ կոռուպցիայի դեմ համատեղ ջանքերով պայքարելու համատեքստում:
Ղրղզստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Երևանում Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել