
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրից
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 20։35-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Փիրքյասի անտառ» կոչվող տարածքում քաղաքացի է կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի պատվարում՝ ջրում, հայտնաբերվել է քաղաքացու դին․ դեպքի վայր մեկնած փրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք․ աշխատանքներին ներգրավվել են փրկարարական, ոստիկանության ծառայողներ և քաղաքացիներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել