
Անդրեյ Բաբիշի կուսակցությունը հաղթել է Չեխիայի խորհրդարանական ընտրություններում
Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին հայտնում է ČT 24 հեռուստաընկերությունը։
Քվեաթերթիկների ավելի քան 99%-ի հաշվարկից հետո Բաբիշի կենտրոնամետ «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ANO) շարժումը հավաքել է ձայների 34,69%-ը ու խորհրդարանում կարող է ստանալ 80 պատգամավորական մանդատ 200-ից։ Գործող վարչապետ Պետր Ֆիալայի «Միասին» (Spolu) աջ կենտրոնամետ կոալիցիան էլ ստացել է ձայների 23,25%-ը (52 մանդատ)։
Խորհրդարանում հայտնվել են նաև կենտրոնամետ STAN լիբերալ շարժումը (ձայների 11,18%-ը, 22 մանդատ), Ծովահենային կուսակցությունը (8,86%, 18 մանդատ), «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցությունը (7,81%, 15 մանդատ) և «Ավտոմոբիլիստները մեզ համար» աջ կուսակցությունը (6,79%, 13 մանդատ)։
Քաղաքական մյուս ուժերը ստացել են ձայների 5%-ից պակաս և չեն հայտնվի խորհրդարանում։
Hnutí ANO bude podle Andreje Babiše jednat s hnutím Svoboda a přímá demokracie (SPD) a s Motoristy a bude usilovat o jednobarevnou vládu, kterou by ANO řídilo. Babiš také uvedl, že doufá, že vládu hnutí v pohodě poskládá. Chce, aby kabinet každý půlrok veřejně skládal účty. pic.twitter.com/mp84ciLQkt
— ČT24 (@CT24zive) October 4, 2025
Այդուհանդերձ, Բաբիշը չի կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։ Նա հայտարարել է, որ կոալիցիա ձևավորելու նպատակով բանակցություններ կվարի STAN-ի և «Ավտոմոբիլիստները մեզ համար» կուսակցության հետ։ Նրա խոսքով՝ ինքը փորձել է ձևավորել միակուսակցական կառավարություն՝ ANO-ի գլխավորությամբ։
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան շնորհավորել է ANO-ին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
Անդրեյ Բաբիշը Չեխիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը։ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բաբիշի կուսակցությունը պարտվել էր՝ զիջելով «Միասին» դաշինքին։
Լուսանկարը՝ Milan Jaros/Bloomberg
Մեկնաբանել