HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհատրանսպորտային 34 պատահար` 7 օրվա ընթացքում

Մայիսի 25-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության 2 և սպանության փորձի 1 դեպքն էլ բացահայտվել է:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 83 դեպքից բացահայտվել է 71-ը, ավազակային հարձակման 7 դեպքից` 4-ը, խարդախության 30 դեպքից` 28-ը, խուլիգանության 8 դեպքից` 5-ը: Բացահայտվել է նաև գողության 37 և կողոպուտի 3 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 9, գողության` 10, կողոպուտի` 1 և ավազակային հարձակման 2 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 4 մարդ զոհվել է, 41-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter