Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Աբրահամյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Ամասիա):
Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել
սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։
Մասնավորապես՝
• արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և մաքուր գույքի
խաչաձև հոսքերը բացառող հնարավորությունից,
• շշերի համար նախատեսված լվացարանները պատրաստված չեն եղել հիգիենային պահանջները
բավարարող նյութերից,
• ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել