
Վարչական վարույթ է հարուցվել «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
«Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են տեսչական մարմնից։
Հիշեցնենք, որ առավոտյան Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում էր տարածել Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել