HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիական կառավարության կազմը ներկայացնելուց ժամեր անց հրաժարական է տվել Ֆրանսիայի վարչապետը

Սեբաստիեն Լըկորնյուն հրաժարական է տվել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից։ Ինչպես գրում է Le Figaro-ն, նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 6-ի առավոտյան ընդունել է հրաժարականը։

Լըկորնյուն, որը Ֆրանսիայի պաշտպանության նախկին նախարարն էր, կառավարությունը գլխավորել էր 2025 թվականի սեպտեմբերի 9-ին։ Վարչապետի պաշտոնում նա մնաց 27 օր՝ ավելի քիչ, քան Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ որևէ այլ վարչապետ։

Հոկտեմբերի 5-ին նա ներկայացրել էր նախարարների նոր կաբինետի մի մասը։ Կառավարության այդ կազմը քննադատել էին ընդդիմադիր կուսակցությունները՝ հայտարարելով, որ կդնեն Լըկորնյուի նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու հարցը։ 

Վերջին երկու տարվա մեջ Սեբաստիեն Լըկորնյուն դարձավ Ֆրանսիայի հինգերորդ վարչապետը։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Ֆրանսուա Բայրուին, որը կառավարությունը գլխավորել էր 9 ամիս առաջ։ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին խորհրդարանը Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնեց՝ բյուջետային բարեփոխումների պատճառով։

2024 թվականի սեպտեմբերից Ֆրանսիան գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։ Այն սկսվել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքում խորհրդարանը բաժանվել էր քաղաքական երեք ուժերի միջև։ Նրանցից և որևէ մեկը չունի մեծամասնություն։ 

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter