Այրվել է մոտ 250 հակ անասնակեր
ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։08-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է խոտի դեզ։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքառատ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի հարակից տարածքում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին մարվել՝ 13։40-ին։ Այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել