Արմավիրի և Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնակատարները ազատվել են աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմավիր և Լոռու մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարները ազատվել են զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասված է վարչապետի N 888-Ա որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին
մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասված է վարչապետի N 889-Ա որոշման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել