
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 7-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել