
Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակության հարցերի լայն շրջանակ
Հոկտեմբերի 6-ին Աստանայում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնսուպաևի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առաջիկա միջոցառումների և փոխայցերի օրակարգը, փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ շփումների և փոխգործակցության շարունակականության վերաբերյալ՝ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով:
Մեկնաբանել