HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

YoHealth-ը՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան» միջոցառման հովանավոր

Վճարովի բովանդակություն

Սեպտեմբերի 30-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել էր «Գիտության շաբաթ» ամենամյա միջոցառումների շարքը, որն այս տարի կրում է «Զարգացնել գիտությամբ» կարգախոսը։ Միջոցառման գլխավոր հովանավորը YoHealth-ն է։ Միջոցառման հիմնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որն ընթացել է մինչև հոկտեմբերի 5-ը։ Նպատակն էր գիտությունն ավելի մոտ և հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև ոգեշնչել դպրոցականներին ու ուսանողներին դառնալ գիտնականներ և ճարտարագետներ։ Այցելուները գիտափորձերի, ցուցադրությունների, խաղերի և հանդիպումների միջոցով անմիջականորեն ծանոթացել են գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումներին։ 

«Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի ղեկավար  Լիլիթ Մարգարյանն իր խոսքում նշել է․ ««Գիտության շաբաթ․ Հայաստանն» անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Միջոցառման նպատակն է դառնալ գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման հարթակ։ YoHealth-ի ներգրավվածությունը՝ որպես գլխավոր հովանավոր, շատ կարևոր է, «Գիտության շաբաթ․ Հայաստանը» իր տեսակով սոցիալական միջոցառում է, որն ուղղված է հասարակության լայն զանգվածներին՝ ներկայացնելու գիտության և տեխնոլոգիաների կարևորությունը և երիտասարդներին ուղղորդելու ընտրել մասնագիտություններ՝ Հայաստանին հավելյալ արժեք տալու համար»։ 

YoSpace-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մելինե Մուրադյանը ներկայացրել է YoHealth-ի ներմուծած նոր լուծումը՝ YoJob-ը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց աշխատանքային պրոֆիլները, նկարագրել աշխատանքային փորձառությունն ու գիտելիքները, իսկ գործատուներին թույլ տալ տեղադրել իրենց աշխատանքային հայտարարությունները` այս կերպ միավորելով աշխատանք որոնողներին և առաջարկողներին մեկ հարթակում։ «Կարևորում եմ մեր մասնակցությունը «Գիտության շաբաթին», քանի որ հարթակը հնարավորություն է տալիս երիտասարդներին և առհասարակ բոլոր հետաքրքրված անձանց ծանոթանալ ոլորտի նորարարություններին և իրենց կարիերայում անել փոփոխություններ՝ YoHealth-ի հետ համատեղ»,- ասել է Մելինե Մուրադյանը։ 

Այս տարի փառատոնը ներգրավել է շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ՝ իրականացնելով ապակենտրոնացված միջոցառումներ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Փառատոնին մասնակցել են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ դրանք հաշվարկելով և թույլ տալով փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter