HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

Սեպտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հետագա փոխգործակցությանը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շարունակականությունը:

Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter