HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողոպուտի մասին տեսանյութից ճանաչել է ավազակային հարձակում կատարածին

Օգոստոսի 16-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, իրենց բնակավայրերից բերման էին ենթարկել 1991 թ. ծնված Ժորա Հ.-ին, 1993 թ. ծնված Կարեն Գ.-ին, 1990 թ. ծնված Մուշեղ Ա.-ին և 1994 թ. ծնված Արթուր Զ.-ին:

Պարզվել էր, որ հուլիսի 20-ին նրանք խաբեությամբ, իբր պարզաբանումների համար, 1991 թ. ծնված Էդգար Հ.-ին տարել էին Շիրակի փողոցի վերջնամաս, որտեղ ծեծկռտուքի ժամանակ Կարեն Գ.-ն Էդգար Հ.-ի պարանոցից հափշտակել էր ոսկյա շղթան՝ խաչով:

Ոստիկանների բացահայտած կողոպուտի դեպքը, սակայն, այդքանով չի ավարտվել: Օգոստոսի 21-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 22-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օրերս ինտերնետային կայքերից մեկում դիտելով հիշյալ 4 երիտասարդին ձերբակալելու մասին տեսանյութը՝ ճանաչել է Կարեն Գ.-ին, որը փետրվարի 17-ին Երևանի պետհամալսարանի լսարանից իրեն կանչել է դուրս և ատրճանակի, այնուհետև դանակի սպառնալիքով հափշտակելով իր պարանոցի ոսկյա շղթան, ձեռքի ոսկյա ապարանջանն ու ոսկյա մատանին՝ դիմել է փախուստի:

«Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter