HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Team-ը՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր

Վճարովի բովանդակություն

Հոկտեմբերի 10-12-ը Երևանում կանցկացվի Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը: Team-ը, ավանդաբար լինելով ամենամասշտաբային տեխնոլոգիական միջոցառման կողքին, այս տարի հոբելյանական՝ 20-րդ անգամ անցկացվող «ԴիջիԹեք»-ի 5G գործընկերն է:

«Մերիդիան» էքսպո կենտրոնում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի ու փառատոնի ձևաչափով անցկացվող միջոցառման կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Միջոցառումն այս տարի 3 oրերի ընթացքում կհյուրընկալի նախնական գրանցում անցած շուրջ 40 000  այցելուի՝ «ԴիջիԹեքը» դարձնելով ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի միջոցառումներից ամենազանգվածայինը:

Team Telecom Armenia-ից բացի «ԴիջիԹեք»-ին մասնակցում են նաև Team ընկերությունների խմբի Team Solutions, Team Systems, Buy.am, Team Pay ընկերությունները՝ միջոցառմանը ներկայանալով Team Beyond Limits (Team-ը՝ սահմաններից դուրս) կարգախոսով:

«Team-ը՝ որպես խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների խումբ, չի կարող անմասն մնալ այս  տեխնոլոգիական մեծամասշտաբ տոնից: Այդ է պատճառը, որ տարիներ շարունակ «ԴիջիԹեք»-ի կողքին ենք թե՛ որպես մասնակից, թե՛ որպես աջակից: Այս տարիների ընթացքում էլ ակնառու է հայկական տեխնոլոգիական ընկերությունների շեշտակի առաջընթացն ու նորարարությունների հաստատումը մեր երկրում: Սա էլ ավելի նշանակալի է դարձնում այս փառատոնը՝ մեկտեղելով հայկական տեխնոլոգիական միտքն ու նախաձեռնությունները՝ այդպիսիով շփման ու փորձի փոխանակման լայն հարթակ դառնալով բոլորիս համար»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

«Այս տարվա «ԴիջիԹեք»-ը հիրավի աննախադեպ է։ Առաջին անգամ այն անցկացվելու է 3 oր ու գիշեր անընդմեջ։ Ցերեկը ավանդական տեխնոլոգիական ցուցահանդեսն ու կոնֆերանսն են, իսկ գիշերը՝ փառատոն՝ գերհագեցած մշակութային ծրագրով։ «ԴիջիԹեք»-ը, ինչպես հայտնի է, արդեն վաղուց տեխնոլոգիական հայության Ամանորն է։ Տեխնոլոգիական տարիները մեր երկրում սկսվում և ամփոփվում են «ԴիջիԹեք»-ով, և այս 20-րդ հոբելյանականը, վստահ եմ, գերազանցելու է բոլոր սպասելիքները։ Այս երեք օրերին Երևանը դառնալու է տեխնոլոգիական աշխարհի կենտրոնը։ Տոկիոյից մինչև Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու Յորք, Փարիզ, Սիդնեյ․ բոլոր քաղաքներից ունենք բանախոսներ, ներկայացուցիչներ, պատվիրակություններ: Եվ շատ ուրախ ենք, որ մեր ավանդական գործընկերը՝ Team-ը, կրկին մեզ հետ է՝ այս տարի՝ որպես 5G գործընկեր»,- ասում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Եռօրյա փառատոնին Team ընկերությունների խմբի տաղավարներում այցելուներին սպասում են տարատեսակ խաղային հատվածներն ու բազմաթիվ անակնկալները: Team Telecom Armenia-ի տաղավարում այցելուները հնարավորություն կունենան խաղալու, ծանոթանալու ընկերության նոր առաջարկներին, տեխնոլոգիական նորարարական լուծումներին ու Team TV-ի նոր ձևաչափին:

Team Systems-ի տաղավարում այցելուները կգտնեն խելացի տան ինտեգրված լուծումներ, դիզայներական հեռուստացույցներ, ինչպես նաև մի շարք նորարարական ինժեներական նախագծեր, որոնք ընդգրկում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման լայն ոլորտներում։ TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում կներկայացնի իր նոր թվային քարտը, նախատեսվում են մրցույթներ ու տարբեր մրցանակներ: Team Solutions-ի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ Զանգեզոր կոնտակտային կենտրոնի լուծմանը, որն այսուհետ հնարավորություն է տալիս սպասարկելու ոչ միայն զանգեր, այլ նաև էլեկտրոնային նամակներ, SMS-ներ և սոցիալական մեդիայի հաղորդագրություններ: Buy.am օնլայն մոլի տաղավարում էլ այցելուներին կներկայացվեն գնումներ կատարելու նոր, հարմարավետ միջոցներ, ինչպես նաև հատուկ առաջարկներ գործընկերների կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter