HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Starbucks-ը քննարկում է Հայաստանի շուկա մուտք գործելու հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia-ի փոխնախագահ Ֆիգեն Իլգազին և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին՝ Starbucks-ի՝ հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և «Enterprise Armenia»-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հյուրերը ներկայացրել են Starbucks-ի առաքելությունը՝ նշելով, որ ընկերությունն այսօր ներկայացված է 86 երկրում՝ ունենալով 40 հազարից ավելի սրճարան։ Քննարկվել են Հայաստանի սրճարանային ոլորտի ներուժը, ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, ինչպես նաև սուրճի սպառման շուկայի առանձնահատկությունները և աճի միտումները։

Գևորգ Պապոյանը նշել է, որ բարձրորակ միջազգային ներդրումների ներգրավումը Հայաստանի համար առաջնահերթություն է՝ ընդգծելով երկրի բաց և բարեփոխումներին միտված բիզնես միջավայրը, կրթված մարդկային ռեսուրսները, զբոսաշրջության աճը և զարգացող սպառողական շուկան։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Starbucks-ի մուտքին հայկական շուկա՝ նշելով, որ այն կնպաստի նաև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Լուսանկարը՝ starbucks.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter