HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՀ պետական այրերին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետական այրերը քննարկեցին հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին և արցախցիների հետ բնակության վայրերում տարվող հոգեխնամ աշխատանքներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին այս ուղղությամբ շարունակելու է ջանքեր գործադրել։

Զրուցակիցները կարևորեցին միջազգային հարթակներում համատեղ հետևողական քայլերի ձեռնարկումը՝ ի խնդիր Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող պատանդառվածների և ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների հայտնաբերման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter