 
			Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
ՊՆ հաղորդմամբ, պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
Լուսանկարը՝ ՊՆ-ի
    
        
            Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
        
    
 Տեսանյութեր
Տեսանյութեր Լուսանկարներ
Լուսանկարներ
Մեկնաբանել