HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձը մաքսային հսկողությունից թաքցրել է 42 հզր տուփ ծխախոտ. վնասն ամբողջությամբ վերականգնվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ անձն իր կողմից շահագործվող՝ ցեմենտով բեռնված բեռնատար ավտոմեքենայով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ այլ երկրից ՀՀ տարածք է ներմուծել ընդհանուր 42.400 տուփ ծխախոտ, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 15 մլն 9 հզր 600 դրամ ակցիզային հարկ։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter