
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի դեսպանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:
ԱԺ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել