HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Getting Things Done կոնֆերանս` Evocabank-ի 35 ամյակի առթիվ

Վճարովի բովանդակություն

Հոկտեմբերի 8-ին Բանկը կազմակերպել էր բացառիկ փակ կոնֆերանս Getting Things Done թեմայով, որին ներկա էին ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, բանկերի, ֆինտեխ ընկերությունների ղեկավարներ, Բանկի VIP հաճախորդներ և գործընկերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:

Կոնֆերանսին ելույթ ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող 4 միջազգային խոսնակներ:

TJ Power-ը ներկայացրեց իր հեղինակային The DOSE®️ Effect-ը՝ ինչպես են 4 հորմոնները՝ դոֆամինը, օքսիտոցինը, սերոտոնինը և էնդորֆինը, ազդում մեր տրամադրության ու մոտիվացիայի վրա: Նա առաջարկեց պարզ, գիտականորեն հիմնավորված, գործնական մեթոդներ՝ ինչպես բարելավել դրանց մակարդակը: TJ Power-ն ունի ավելի քան 850,000 անդամ ունեցող գլոբալ համայնք, անց է կացրել ավելի քան 600 նեյրոգիտական դասընթաց` կրթելով շուրջ 80,000 մարդու Oxford-ի համալսարանում և մի շարք հայտնի ընկերություններում։

Հոգեբանության դոկտոր Nashater Deu Solheim-ը ներկայացրեց իր The Leadership PIN Code սկզբունքները՝ առաջնորդության 3 հիմնական բաղադրիչների՝ համոզելու, ազդեցություն գործելու և բանակցելու մասին: Նա ընդգծեց, որ արդյունավետ առաջնորդությունը հիմնված է էմոցիոնալ ինտելեկտի վրա՝ անկախ իրավիճակից: Նրա հեղինակած գիրքը 2020-ին ընդգրկվել է Forbes-ի թոփ 8 լավագույն գրքերի ցանկում։ Nashater-ն իր ավելի քան 25 տարվա կարիերայի ընթացքում աշխատել է մի շարք պետական կառույցների և խոշոր միջազգային ընկերությունների հետ:

Timothy Armoo-ն կիսվեց իր փորձով՝ խոսելով իր 5 ձախողված բիզնեսների և դրանցից քաղած դասերի մասին: Նա ներկայացրեց How to Fail Forward սկզբունքը՝ նշելով, որ ձախողումը ոչ թե վերջն է, այլ սովորելու և առաջ շարժվելու հնարավորություն: Ընդամենը 21 տարեկանում, Timothy-ն հիմնել է Fanbytes ընկերությունը՝ օգնելով այնպիսի բրենդերին, ինչպիսիք են՝ Nike-ն, Universal-ը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանն ավելի արդյունավետ հասնել Gen Z-ին՝ ինֆլյուենսեր մարքեթինգի միջոցով։

Եվ իհարկե, Edward Lamont-ը ներկայացրեց թիմային աշխատանքի արդյունավետության մեթոդները՝ հիմնված Team: Getting Things Done with Others գրքի վրա: Նա ընդգծեց, որ բարձր արդյունավետությունը հնարավոր է միայն առողջ թիմային մշակույթի և բաց հաղորդակցման միջոցով: Edward-ը GTD մեթոդաբանության լիցենզավորված մասնագետ է, ինչպես նաև Next Action Associates-ի համահիմնադիր։ Նա աշխատում է Fortune 500 առաջատար ընկերությունների հետ՝ նպաստելով դրանց թիմային արդյունավետության աճին։

Խոսնակներին հաջորդեց Getting Things Done թեմայով պանելային քննարկումը, որը վարում էին Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Հայաստանում ամերիկյան համալսարանի Բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, MBA ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը։ Վերջում տեղի ունեցավ Team: Getting Things Done with Others գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է NewMag-ը` Evoca-ի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա բոլոր հյուրերը ստացան գիրքը նվեր` հենց հեղինակի ստորագրությամբ։

 «Կոնֆերանսը Բանկի հիմնադրման 35 ամյակին նվիրված միջոցառումներից միայն մեկն է: Մենք ուզում էինք կիսել այս հատուկ օրը մեր գործընկերների և հաճախորդների հետ, չէ՞ որ նրանք Evoca-ի պատմության և ինքնության կարևոր մասն են: Համոզված եմ` մեր հյուրերը արդյունավետ օր ունեցան` պարզ ու պրակտիկ հմտություններ միջազգային լավագույն էքսպերտների կողմից, ինչպես նաև հաճելի նեթվորքինգ այս յուրահատուկ վայրում»,-նշեց Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

Միջացառումը անմոռանալի էր դարձնում նաև դրա անցկացման վայրը` հատուկ կոնֆերանսի համար Երևանի սրտում` Կարապի լճի վրա կառուցված ժամանակավոր հայելային ֆուտուրիստիկ տաղավարը: Այն արտացոլում էր Բանկի նորարար տեսլականը և իր հաճախորդների ու գործընկերների համար մշտապես սպասվածից ավելին անելու ձգտումը:

Այս միջոցառումը հերթական ապացույցն է Evocabank-ի առաջատար դիրքի մասին ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլ նաև կրթական ու մշակութային մի շարք նախաձեռնություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter