
Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր. Տիգրան Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասին
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետի խոսքով՝ ինքն արդեն դիմել է ԱԱԾ տնօրենին և ՆԳ նախարարին։
«Հրդեհի հետ որևէ կապ ունեցած որևէ անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ»,- հայտարարեց Ավինյանը՝ նշելով, որ խստացվել է աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել