
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Պարոնյան փողոցի փակուղում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մուտքը՝ Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել