
Գևորգ Ղոնյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ
Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ հոկտեմբերի 10-ի հրամանագրով՝ Գևորգ Ղոնյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գևորգ ՂՈՆՅԱՆԻՆ նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,- ասված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել